Փոխնախարար. Փոփոխություններից հետո մարզերի տրանսպորտի գները չեն փոխվի

Փոխնախարար. Փոփոխություններից հետո մարզերի տրանսպորտի գները չեն փոխվի

PanARMENIAN.Net - Միջմարզային երթուղային ցանցում Հայաստանում ներկայումս շահագործվում է 175 ավտոբուս և 535 միկրոավտոբուս: ԱԺ-ում թանկացումների թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասել է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արման Խաչատրյանը՝ հավելելեվո, որ նախատեսվող փոփոխությունները չեն կարող հանգեցնել տրանսպորտային փոխադրումների գների բարձրացման։

«Միջմարզային երթուղիների ավտոբուսներից 62-ը և միկրոավտոբուսներից 67-ը շահագործվում են դիզվառելիքով: Բնական գազով շահագործվում է 113 ավտոբուս և 468 միկրոավտոբուս», - հավելել է փոխնախարարը, հայտնում է Panorama.am-ը։

Արման Խաչատրյանը նաև նշել է, որ նախարարության կողմից իրականացվել է միջմարզային երթուղիներում համեմատական հաշվարկ՝ փոխադրամիջոցների գազի վառելիքի և հարկային օրենսդրության փոփոխությունների համադրությամբ։

«Հաշվի են առնվել ինքնարժեքի այնպիսի գործոններ, ինչպիսիք են վառելիքի և քսայուղի ծախսերը, պահեստամասերի մաշվածությունը, հարկային և այլ պարտադիր վճարները, աշխատավարձերը և այլն։ Արդյունքում, գազով շահագործվող ավտոբուսային փոխադրումների գները 1 ուղևորի հաշվարկով կնվազեն 8 դրամով, միկրոավտոբուսային փոխադրումների գները՝ 3 դրամով», - ասել էփոխնախարարը։

Ամփոփելով փոխնախարարը լսարանին հարց է ուղղել և ինքն էլ պատասխանել սեփական հարցին. «Արդյո՞ք գործող փոփոխությունները կարող են ստեղծել գնաճային ճնշումներ և հանգեցնել ավտոտրանսպորտային փոխադրումների գների բարձրացման։ Եթե շատ կարճ ամփոփենք, պատասխանը ո՛չ է»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ միասնական տրանսպորտային ցանցի մշակման արդյունքում հավաքագրվել են տվյալներ, որոնց հիման վրա մարզերը, ըստ խոշոր քաղաքների, բաժանվել են տարածաշրջանների, սահմանվել են օպտիմալ երթուղիներ և դրանց նոր չվացուցակները: Կատարված աշխատանքի արդյունքում 220 չսպասարկվող համայնքների թիվը կրճատվել է 170-ի, որպես կարճաժամկետ լուծում՝ 50 համայնք ներառվել է գործող միջմարզային երթուղային ցանցում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---