Բաքուն հայերին մեղադրել է Մոսկվայում աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու մեջ

Բաքուն հայերին մեղադրել է Մոսկվայում աղբամաններն Ադրբեջանի դրոշի գույներով ներկելու մեջ

PanARMENIAN.Net - Սոցցանցերում տարածվել են Մոսկվայի «Մեգա» առևտրի կենտրոնում տեղադրված աղբամանների լուսանկարները, որոնք, իբր, ներկված են ադրբեջանական դրոշի գույներով: Աղբամաններիի վրա նաև գրված է՝ «Գույնը նշանակություն ունի»: Ադրբեջանցիները դրանում հայերին են մեղադրում:

Լուսանկարը հիստերիայի պատճառ է դարձել ադրբեջանցիների շրջանում, ընդ որում ոչ միայն շարքային քաղաքացիների, այլ նաև քաղաքական գործիչների, որոնք կատարվածի մեջ վիրավորանք և սադրանք են տեսնում հայերի կողմից: Ի դեպ, աղբամանները միանգամայն սովորական տեսք ունեն, բաժանված են 3 տարբեր գույնի մասերի՝ կապույտը նախատեսված է թղթի համար, կարմիրը՝ պլաստիկի, կանաչը՝ այլ աղբի:

Ըստ ադրբեջանցիների, սադրանքի նպատակն Ադրբեջանում ՌԴ հանդեպ դժգոհություն առաջացնելն է «Ենի Ադրբեջան» կուսակցության գործկոմի քաղաքական վերլուծության և կանխատեսման բաժնի վարիչ, ռուս-ադրբեջանական միջխորհրդարանական կապերի աշխատանքային խմբի անդամ Այդին Միրզազադեն հայտարարել է. «Մեզ վշտացնում է, որ աղբամանները ներկվել են ադրբեջանական դրոշի գույներով: Դա վիրավորանք է Ադրբեջանի հանդեպ: Կարծում եմ, Ռուսաստանը շուտով կլուծի այդ խնդիրը»:

Ըստ նրա, այդ ակցիայի հետևում Ադրբեջանը չսիրող ուժերն են կանգնած, գրում է BAKU.WS-ն:

«Սադրանքի նպատակն Ադրբեջանում ՌԴ հանդեպ դժգոհություն առաջացնելն է: Հնարավոր է, պատճառւ ռուսական զենքի նոր խմբաքանակի գնումն է: Սփյուռքահայերի որոշ շրջանակներ փորձում են այդ կերպ փչացնել երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Ես շատ կցանկանայի, որ այդ հարցը հայտնվեր ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանության ուշադրության կենտրոնում և մեղավորները պատժվեին: Եթե հարցը չլուծվի, մենք պաշտոնապես կդիմենք: Բայց ես վստահ եմ, որ արդեն այսօր հարցը լուծում կստանա»,-ասել է Միրզազադեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---