Անժելա Սարաֆյանը նոր դեր է ստացել Հոլիվուդում

Անժելա Սարաֆյանը նոր դեր է ստացել Հոլիվուդում

PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը, որը հայտնի է Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմում իր դերակատարմամբ, գլխավոր դերերից մեկը կկատարի հոլիվուդյան նոր թրիլերում: Թրիլերը կնկարահանի ռեժիսոր Ջո Բերլինգերը, ֆիլմի աշխատանքային անվանումն է՝ «Չափազանց վտանգավոր, ապշեցուցիչ չար ու գարշելի»:

«Ֆիլմը պատմում է 1970-ականների ամերիկացի սերիական մարդասպան Թեդ Բանդիի հանցագործությունների իրական պատմությունը: Սարաֆյանը կկատարի Ջոան անունով աղջկա դերը, որը մարդասպանի սիրեցյալի ընկերուհին է»,-գրում է ամերիկյան Deadline.com-ը:

Ըստ աղբյուրի, հայազգի դերասանուհին մի քանի քասթինգի է մասնակցել և արդեն հաստատվել է Ջոանի դերում: Ֆիլմում նա կնկարահանվի ամերիկյան կինոյի աստղեր Զակ Էֆրոնի, Լիլի Քոլինզի և այլոց հետ:

Սարաֆյանը նկարահանվել է ամերիկահայ ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի՝ 2012թվականին թողարկված «Կորած մոլորվածը Հայաստանում» կատակերգությունում։ մ։ 2016 թ․ Անժելան մարմնավորել է Կլեմետնինա Պենիֆիտերի կերպարը HBO հեռուստաալիքի թողարկած Վայրի արևմուտքի աշխարհը հեռուստասերիալում:

«Խոստումը» ֆիլմ նկարահանել է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քրքրոյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորել է կինոընկերությանը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի համար: Քըրքորյանի իրավաբան Պատրիշա Գլեյզերը պատմել էր, որ Survival Pictures-ը ծնվել է գործարարի անհագ ցանկությունից` պատմել ու ներկայացնել ոգեշնչող մարդկային պատմություններ ամբողջ աշխարհի հանդիսատեսին: Նա ասել էր նաև, որ Քըրքորյանը շատ վաղուց երազում էր անձամբ մասնակցել ֆիլմի ստեղծման և դերասանական կազմի ընտրության աշխատանքներին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության հայ բնակչության տեղահանումն ու ցեղասպանությունը ֆիլմում ներկայացված է երիտասարդ բժիշկ Միքայել Պողոսյանի աչքերով։ Ցեղասպանության ֆոնին է ծավալվում նաև Միքայելի և նկարչուհի Աննայի սիրո պատմությունը։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---