Ադրբեջանցի ֆուտբոլիստ. Եթե պարտվենք ՀՀ-ին, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք

Ադրբեջանցի ֆուտբոլիստ. Եթե պարտվենք ՀՀ-ին, ավելի լավ է հայրենիք չվերադառնանք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի «Գաբալա» ֆուտբոլային ակումբի ավագ Ջավիդ Հուսեյնովը, անդրադառնալով Ազգերի լիգայում Հայաստանի թիմի հետ հանդիպելու հավանականությունը, ասել է, որ եթե ադրբեջանական թիմը պարտվի, ավելի լավ է հայրենիք չվերադառնա:

«Դեռ վաղ է այդ մասին խոսել, սակայն եթե այդպիսի հանդիպում (Հայաստանի հետ) կայանա, ապա դա կենաց-մահու հանդիպում կլինի: Ես արդեն մասնակցել եմ այդպիսի մի խաղի պատանեկան հավաքականի կազմում: Մշտապես մտածում էինք, որ եթե պարտվենք, ավելի լավ է չվերադառնանք հայրենիք: Այդպես կլինի նաև այս դեպքում, եթե այդպիսի հանդիպում կայանա»,-ասել է ֆուտբոլիստը, հայտնում է azerisport.com-ը:

Ավելի վաղ հայտնի դարձան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցները: Ջիբրալթարը, Լիխտենշտեյնը, Հայաստանը և Մակեդոնիան ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայիխմբային փուլի վիճակահանության արդյունքում ընդգրկվել են D լիգայի 4-րդ խմբում: ԵԱ-ին մասնակցելու համար պայքարում վերոնշյալ խմբի թիմերից բացի Հայաստանի մրցակիցները D լիգայի կազմում կարող են լինել Վրաստանը, Լատվիան, Ղազախստանը, Անդորրան (1 խումբ) , Բելառուսը, Լյուքսեմբուրգը, Մոլդովան, Սան Մարինոն (2 խումբ) , Ադրբեջանը, Ֆարերյան կղզիները, Մալթան, Կոսովոն (3 խումբ):

Ազգերի լիգան նոր մրցաշար է ֆուտբոլում, որը մեկնարկում է 2018-ին: Եվրոպայի ֆուտբոլի հավաքականները բաժանվել են 4 լիգայի, որոնք, իրենց հերթին, բաժանվել են 4 խմբի: Յուրաքանչյուր լիգայի հաղթողը 2020թ. Եվրոպայի առաջնությանը մասնակցելու ուղեգիր կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---