«Գահերի խաղի» աստղը բացահայտել էր վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամիսը

«Գահերի խաղի» աստղը բացահայտել էր վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամիսը

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյսի Ուիլյամսն ակնարկել է, որ սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականի ապրիլին: Այս մասին գրում է Metro-ն:

«Մենք ավարտում ենք դեկտեմբերին, և ապրիլին կհեռարձակվի առաջին սերիան»,- ասել է դերասանուհին:

Խոսելով վերջին եթերաշրջանում իր մարմնավորած կերպարի շուրջ զարգացումներից, դերասանուհին ասել է՝ ցանկանում է, որ Արիա Սթարքը հրաժարվի վրեժխնդրության մտադրությունից և վերագտնի իր խաղաղությունը:

Ավելի վաղհեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից:

«Գահերի խաղն» ամերիկյան գրող Ջորջ Մարթինի «Սառցի և հրի երկը» ստեղծագործության էկրանավորումն է: Նրա կարևորագույն սյուժետային գծերը պատմում են միջնադարյան Եվրոպան հիշեցնող աշխարհում մի քանի իշխանական տոհմերի մրցակցությունից սկսված քաղաքացիական պատերազմի, տապալված արքայական դինաստիայի ներկայացուցչի` իշխանությունը վերականգնելու փորձերի ու ողջ մարդկությանը սպառնացող գերբնական ուժի և դրան դիմակայող զինվորականների մասին: Սերիալը համաշխարհային հեռուստատեսության պատմության ամենաբարձր վարկանիշներն ունեցող կինոստեղծագործություններից է:

Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---