«Գրեմմի-2018». Բրունո Մարսը միանգամից 7 անվանակարգում է հաղթել

«Գրեմմի-2018». Բրունո Մարսը միանգամից 7 անվանակարգում է հաղթել

PanARMENIAN.Net - Նյու Յորքում կայացել է ամենամյա «Գրեմմի» երաժշտական 60-րդ մրցանակաբաշխությունը: Երեկոյի ընթացքում Բրունո Մարսը հաղթել է միանգամից յոթ անվանակարգում՝ «Լավագույն ալբոմ», «Լավագույն ձայնագրություն» և «Լավագույն R&B ալբոմ»,«Լավագույն R&B կատարում»,«Լավագույն R&B երգ»(24K Magic):

Երգչի That’s What I Like-ը ճանաչավել է տարվա լավագույն երգ:

«Լավագույն ռեփ ալբոմ» անվանակարգում մրցանակ է շահել Քենդրիք Լամարը (Damn): Նա նաև հաղթել է լավագույն «Լավագույն ռեփ կատարում», «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն ռեփ երգ» անվանակարգերում:

«Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում հաղթել է բրիտանացի Էդ Շիրանը՝ հայտնի Shape of you երգով: Նա ստացել է «Գրեմմի» նաև լավագույն փոփ ալբոմի համար (Divide)։

«Լավագույն ռոք երգ» անվանակարգում հաղթել է Լեոնարդ Կոհենը (You Want It Darker):

«Լավագույն փոփ դուետ/խումբ» է ճանաչվել Portugal The Man-ի Feel It Still երգը:

«Լավագույն սկսնակ երգչուհի» անվանակարգում հաղթել է Ալեսիա Կարան:

Photo. Kevin Winter/Getty Images
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---