Բիթքոինը զիջել է լավագույնի դիրքերը կրիպտոարժույթների վարկանիշում29 հունվարի 2018 - 18:37 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչել բիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն: Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են: Վարկանիշում ընդգրկված է 74 կրիպտոարժույթ: Դրանցից ոչ մեկը չի ստացել առավելագույն գնահատականը, քանի որ, ըստ գործակալության, կրիպտոարժույթները չափազանց անկայուն են: Cointelegraph-ը Weiss-ի այս վարկանիշն անվանել է «սխալ», քանի որ՝ օրինակ Cardano կրիպտոարժույթը, որը գոյություն ունի միայն թղթի վրա, ավելի բարձր դիրք ունի քան բիթքոինը: Իսկ LDJ Capital-ի գլխավոր տնօրեն Դեվիդ Դրեյքը, ընդհակառակը, Forbes-ի հետ զրույցում վարկանիշը որակել է վստահելի: Վարկանիշի հրապարակումից հետո, հունվարի 29-ին Ethereum-ի արժեքն աճել է մինչև $1256: Իսկ բիթքոինի արժեքը նվազել է 3,7%-ով ՝ կազմելով $11,200: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Ազնավուրին Բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը Մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի անգամ 1 երեխայի համար Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները |