«Գահերի խաղի» աստղը հերքել է վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսվա մասին լուրը

«Գահերի խաղի» աստղը հերքել է վերջին եթերաշրջանի պրեմիերայի ամսվա մասին լուրը

PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» հեռուստասերիալում Արիա Սթարքին մարմնավորող դերասանուհի Մեյսի Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում հերքել է, որ ինքն ասել է, թե սերիալի վերջին՝ 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականի ապրիլին:

Դերասանուհու խոսքով՝ բրիտանական Metro պարբերականը մեջբերում է արել իր մի քանի տարի առաջ տված հարցազրույցից:

««Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի առաջին հեռարձակման ամսվա մասին այդ «ﬔջբերումը», որը ես ենթադրաբար տվել եմ, ամբողջությամբ սխալ է և վերցված է այն հարցազրույցից, որը ես տվել եմ մի քանի տարի առաջ», - գրել է Ուիլյամսը:

Ավելի վաղ, բրիտանական Metro-ն գրել էր, որ Մեյսի Ուիլյամսն ասել է, թե վերջին եթերաշրջանի պրեմիերան լինելու է 2019 թվականի ապրիլին:

Հեռուստասերիալը թողարկող HBO կաբելային հեռուստաալիքը հայտարարել էր, որ մեծ մասսայականություն վայելող «Գահերի խաղը» ամերիկյան հեռուստասերիալի վերջին` 8-րդ եթերաշրջանը կհեռարձակվի 2019 թվականին: Հեռարձակման կոնկրետ ժամկետները չէին նշվում: Եթերաշրջանը բաղկացած կլինի 6 սերիայից:

Սերիալի նախավերջին` 7-րդ եթերաշրջանը հեռարձակվել էր 2017 թվականին

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---