ՀՀ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հայցը մերժելու վերաբերյալ միջնորդությամբ 6 մարտի 2008 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը հինգշաբթի Սահմանադրական դատարանի նիստում հանդես է եկել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների վիճարկման հայցը մերժելու վերաբերյալ միջնորդությամբ: Երեքշաբթի ՍԴ-ն սկսել է մեկ վարույթում նախագահական ընտրությունների վիճարկման մասին թեկնածուներ Տիգրան Կարապետյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի համապատասխանաբար փետրվարի 27-ին եւ 29-ին ներկայացված հայցերի քննարկումը: «Հայցվոր կողմի այն հիմնավորումը, թե նախագահական ընտրությունների ժամանակ գրանցվել են զանգվածային խախտումներ եւ ընտրական գործընթացի կազմակերպված խախտումներ, չեն համապատասխանում իրականությանը եւ չեն կարող հիմք ծառայել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու համար»,-հայտարարել է Արամ Թամազյանը, որը ներկայացնում է պատասխանող կողմի շահերը: Ինչպես պնդում է դատախազի տեղակալը, դատախազության մարմինները համապատասխան միջոցներ էին ձեռնարկել նախագահական ընտրությունների լեգիտումությունն ու թափանցիկությունը ապահովելու համար, մասնավորապես, ՀՀ գլխավոր դատախազության կազմում ստեղծվել էր Հատուկ աշխատանքային խումբ, որի նպատակն էր օպերատիվ կերպով արձագանքել ընտրախախտումների մասին տեղեկատվությունը: Թամազյանը նշել է, որ նախընտրական շրջանում Աշխատանքային խումբը ստացել է 52 հաղորդագրություն ընտրախախտումների մասին, որոնցից միայն 12 փաստերի վերաբերյալ են քրեական գործեր հարուցվել խուլիգանության, գույքի վնասման եւ մարմնական վնասվածքների վերաբերյալ հոդվածներով: Նա տեղեկացրել է, որ քննչական մարմինները նույնպես համապատասխան որոշումներ են կայացրել: «Ապահովվել է դատախազության աշխատանքների թափանցիկությունը, նրա կայքում պարբերաբար հրապարակվել են հատուկ թողարկումներ, հանդիպումներ են եղել դիտորդների հետ, որոնց միշտ սպառիչ տեղեկատվություն է տրամադրվել: Հայաստանի դատախազությունն իր օրենսդրական լիազորությունները կատարել է այլ պետական մարմինների գործունեությանը չմիջամտելով»,-ասել է Գլխավոր դատախազի տեղակալը: Թամազյանը տեղեկացրել է նաեւ, որ մինչեւ մարտի 1-ը դատախազությունը 232 հաղորդագրություն է ստացել ընտրախախտումների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, որոնց հիման վրա հարուցվել է 37 քրեական գործ: Մասնավորապես, դրանցից 11-ը հարուցվել է քաղաքացիների քվեարկությանը խոչընդոտելու փաստով, երկուսը` ընտրությունների արդյունքները եւ ընտրական հանձնաժողովների արձանագրությունները կեղծելու փաստով, եւ երկուսը` այլ անձի փոխարեն քվեարկելու փաստով: «Խախտումների մյուս փաստերը, որոնք հայցվոր կողմը ներկայացնում է որպես ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հիմնավորում, եղել են վարչական իրավախախտումներ եւ պետք է բողոքարկվեին Վարչական դատարանում, ինչը հայցվոր կողմը չի արել»,-ասել է Թամազյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել Բագրատ սրբազանը կողմնակիցների հետ գիշերել է Բաղրամյան պողոտայում․ Վրաններ են դրվել «Սկսում ենք մեր շարժման վերջնական փուլը»,–ասել է Բագրատ սրբազանը հունիսի 9–ի հանրահավաքում |