ԶԼՄ-ներ. Մխիթարյանը կօգնի «Արսենալին» Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում![]() 2 փետրվարի 2018 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայում փակվել է ձմեռային տրանսֆերային պատուհանը և «Արսենալն» ավարտել է գործունեությունը շուկայում: «Հրետանավորների» նորեկներն են Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու Գաբոնի հավաքականի հարձակվող Պիեր էմերիկ Օբամեյանգը: Երկուսն էլ կարող են օգնել թիմին պրեմիեր լիգայում, սակայն այլ մրցաշարերի դեպքում իրավիճակը մի փոքր այլ է, գրում է FC-Arsenal.com-ը AFC-ի վրա հղումով: «Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում լոնդոնցիները կարող են հայտագրել միայն Մխիթարյանին, որը խաղացել է ՄՅՈւ կազմում Չեմպիոնների լիգայում: Քանի որ նրա թիմը շարունակում է պայքարն այդ մրցաշարում, ըստ ՈւԵՖԱ կանոնների, նա իրավունք ունի գրանցվել Չեմպիոնների լիգայում այլ թիմի կազմում: Իսկ Օբամեյանգն ընթացիկ խաղաշրջանում չի կարողանա օգնել ակումբին Եվրոպայի գավաթի մրցաշարերում: «Բորուսիան» նույնպես սկսել էր ելույթները Չեմպիոնների լիգայում, սակայն խմբային փուլում զբաղեցրեց 3-րդ տեղը ր հայտնվեց Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում»,-գրում է պարբերականը: Ըստ կանոնների, ֆուտբոլիստն իրավունք չունի մեկ խաղաշրջանում 2 տարբեր ակումբի կազմում հանդես գալ ՈւԵՖԱ մրցաշարում: «Բորուսիան» և «Արսենալը» խաղում են Եվրոպայի լիգայում և, չնայած, որ գաբոնացին խաղադաշտ դուրս չի եկել դորտմունդցիների կազմում այս մրցաշարի շրջանակում, չի կարող գրանցվել այլ թիմի կազմում: Լիգայի գավաթի դեպքում իրավիճակն այլ է: Օբամեյանգը կկարողանա մասնակցել փետրվարի 25-ին կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպմանը, իսկ Մխիթարյանը՝ ոչ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |