Արոնյանը 1 սանդղակով նահանջել է ՖԻԴԵ վարկանիշում![]() 2 փետրվարի 2018 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը 1 սանդղակով նահանջել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) փետրվարի վարկանիշում: Հայ շախմատիստը 2-րդ հորիզոնականից իջել է 5-րդ հորիզոնական՝ 2797 միավորով: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշը գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը՝ 2843 միավորով: Երկրորդ հորիզոնականում ադրբեջնացի շախմատիստ Շահրիար Մամեդյարովն է, նրան հաջորդում են Վլադիմիր Կրամնիկը և Ուեսլի Սոն: Հայաստանցի շախմատիսներից վարկանիշում են նաև Գաբրիել Սարգսյանը՝ 67-րդ հորիզոնական, Վլադիմիր Հակոբյանը՝ 76-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 82-րդ հորիզոնական: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 4-րդ տեղն էր զբաղեցրել շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հունվար ամսվա թարմացված վարկանիշային աղյուսակում:Արոնյանի ընթացիկ վարկանիշը 2797 միավոր էր, ինչը 8 կետով պակաս էր նախորդ ցուցանիշից: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |