Մեդվեդև. ԵՏՄ երկրները պետք է մերձեցնեն մոտեցումները կրիպտոակտիվների կիրառման հարցում![]() 2 փետրվարի 2018 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ պետությունները կրիպտոակտիվների կիրառման հարցում չպետք է պարփակվեն ազգային տնտեսությունների շրջանակում, հարկավոր է մերձեցնել մոտեցումներն այդ հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ամեն դեպքում պետք չէ պարփակվել ազգային մոդելի շրջանակում: Այստեղ գործընկերներն ասում էին, որ կարելի է վճարումներ անել կրիպտոարժույթով, եկեք ուշադիր վերաբերվենք դրան: Մեր տնտեսությունները շատ սերտորեն են կապված: Անհնար կլինի այդ սկզբունքները միայն մեկ երկրում ներդնել»,-ասել է Մեդվեդևը «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում: Նա հավելել է, որ հարկավոր է համադրել ջանքերը, գրում է ՌԻԱ Նովոստին: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Թվային տնտեսության մասին հռչակագիր է ստորագերլ 2017-ի դեկտեմբերին, որը կոչված է Բելառուսում բարենպաստ պայմաններ ստեղծել ՏՏ ոլորտի, այդ թվում բլոկչեյնի ու կրիպտոարժույթների տեխնոլոգիաների զարգացման համար: Մինչդեռ Բելառուսի վարչապետը փետրվարի 2-ին հայտարարել է, որ Մինսկը չի դիտարկում երկրում կրիպտորաժույթի ներմուծման հնարավորությունը:Մինչդեռ Ղրղզստանը մտադիր է պետգնումներում կրիպտոարժույթ կիրառել՝ նվազեցնելու համար կոռուպցիայի մակարդակը: Կարեն Կարապետյանը Ալմաթիում կայացած «Թվային օրակարգը գլոբալիզացիայի դարաշրջանում» համաժողովում հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տարեկան մոտ 25% աճ է արձանագրում: Նա ընդգծել է նաև, որ Հայաստանում թվային վերափոխումը միակ հնարավորությունն է՝ կարճ ժամանակահատվածում դառնալու արդյունավետ կառավարմամբ և տնտեսությամբ երկիր: Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |