«Աջ ղեկ» նախաձեռնությունը հերթական հավաք-ավտոերթը կանցկացնի

«Աջ ղեկ» նախաձեռնությունը հերթական հավաք-ավտոերթը կանցկացնի

PanARMENIAN.Net - Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող «Աջ ղեկ» նախաձեռնությունը փետրվարի 4-ին, ժամը 13։00-ին կանցկացնի հերթական հավաք-ավտոերթը: Այս մասին հայտնում են նախաձեռնության համակարգողները:

Հավաքը կմեկնարի Խաչիկ Դաշտենցի փողոցում՝ ավտոշուկայի հարակից տարածքում, որին կհաջորդի ավտոերթը։

Աջ ղեկով մեքենաների վարորդները կշարժվեն Խաչիկ Դաշտենցի փողոց-Էրեբունու փողոց-Արցախի փողոց-Տիգրան Մեծի պողոտա-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Բաղրամյան պողոտա-Օրբելի եղբայրների փողոց-Կիևյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածք։

Ավելի վաղ, «Աջ ղեկ» նախաձեռնությունը մի քանի հավաք է անցկացրել: Աջ ղեկով մեքենաների սեփականատերերի իրավունքները պաշտպանող նախաձեռնությունը պահանջում է վերացնել աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների վերահաշվառման և ներկրման արգելքը: Համապատասխան նախագիծը կառավարությունն ընդունել է վերջերս:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---