Գյուղապահովագրության ներդրման փորձնական ծրագրին €10 մլն կհատկացվի 2 փետրվարի 2018 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության ապահովագրության փորձնական ծրագրի շրջանում գերմանական Վերականգնման վարկերի բանկի (KfW) կողմից €5 մլն-ի չափով դրամաշնորհ և նույնքան էլ պետական բյուջեից համաֆինանսավորում կտրամադրվի ապահովագրական վճարների սուբսիդավորմանը: Այս մասին հայտնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է, որ ակնկալվում է ծրագրի հետագա քայլերը մշակել միջազգային փորձագետների հետ: Հանդիպմանը կարևորվել է վնասի գնահատման ինստիտուտի ներդրումը, «Նարմա» բյուրոյի ձևավորումը, որով կգնահատվեն բնածին աղետների վնասները, բյուրոն կզբաղվի նաև ապահովագրական պոլիսների մշակմամբ: Հանդիպման մասնակիցները համակարծիք էին՝ նախապատրաստական աշխատանքները հնարավորինս օպերատիվ և արդյունավետ իրականացնելու հարցում, ինչի արդյունքում հնարավոր կլինի 2019 թվականից վաճառել ապահովագրական պոլիսները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |