Մխիթարյանը նպաստել է Օբամեյանգի տեղափոխմանը «Արսենալ» (վիդեո)

Մխիթարյանը նպաստել է Օբամեյանգի տեղափոխմանը «Արսենալ»

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», նպաստել է գաբոնացի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգի փոխադրմանը լոնդոնյան ակումբ: Մխիթարյանը ընկերացել է Օբամեյանգի հետ դեռ Դորտմունդի «Բորուսիայում»: Այդ մասին հայտարարել է ինքը Օբամեյանգը:

«Ես իսկապես ուրախ եմ: Միկին իրականում ինձ համար եղբոր պես է, իմ լավ ընկերն է, նախկինում մենք խաղացել ենք միասին: Ես իրոք ուրախ եմ կրկին տեսնել նրան»,-ասել է Օբամեյանգը, հայտնում է Arsenal Player-ը:

Վերջին համատեղ 2015/16 խաղաշրջանում Մխիթարյանն ու Օբամեյանգը միասին 106 միավոր են հավաքել «գոլ+փոխանցում» համակարգով, որը գերազանց արդյունք է:

«Նա զանգահարել է ինձ մի քանի անգամ և հարցրել՝ «Դե ի՞նչ, տեղափոխվում ես թե ոչ»: Ես էլ պատասխանում էի. «Սկզբից դու ասա՝ ստորագրելո՞ւ ես պայմանագիրը»: Իսկ հետո նա ասաց, որ ամեն ինչ արված է, և, անշուշտ, դա այստեղ տեղափոխվելու պատճառներից մեկն էր: Կարծում եմ՝ մենք հասկանում ենք միմյանց ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրանից դուրս: Կարծում եմ, դա է պատճառը, որ խաղադաշտում մի փոքր ավելի հեշտ է լինում»,-ասել է Օբամեյանգը:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերներիխորհրդանշական հավաքականում: Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---