«Գահերի խաղում» սյուժեի անսպասելի շրջադարձ է սպասվում (սփոյլեր)![]() 3 փետրվարի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի երկրպագուներին սյուժեի անսպասելի շրջադարձ է սպասվում, ավելի ճշգրիտ՝ գլխավոր հերոսուհիներից մեկի հղիությունը, որը կարող է հսկայական ազդեցություն ունենալ Վեսթերոսի պատմության վրա: Դա է ակնարկում TV Line-ի հրապարակումը: «Հարկ է նշել, որ այդ քիչ հավանական հղիությունը միանգամից մի քանի հետևանք կունենա, ինչպես դրամատիկ, այնպես էլ մռայլ կատակերգական»,-ասել է պարբերականի անհայտ զրուցակիցը: Ապագա մոր կամ հոր անձն ակնարկող ոչ մի տեղեկություն առայժմ չկա, գրում է kinonews.ru-ն: Սերիալի եզրափակիչ մասը հանդիսատեսին կներկայացվվի 2019-ին: Այն խոստանում է ամենածավալունն ու հատուկ էֆեկտներով հագեցածը լինել: Համացանցում արդեն լուսանկարներ ու տեսահոլովակներ են հայտնվել, որտեղ տեսարանում մինչև 500 մարդ է նկարահանվում, ինչպես նաև երևում է հրով պատված Վինտերֆելը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |