«Արսենալ»-«Էվերթոն»՝ 5-1. Մխիթարյանը՝ 3 գոլային փոխանցման հեղինակ 3 փետրվարի 2018 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի հանդիպումում «Արսենալը» տնային խաղում ջախջախել է «Էվերթոնին»։ Արդեն առաջին խաղակեսում տանտերերը 4 գնդակ են ուղարկել հյուրերի դարպասը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, ակումբի նորեկ Հենրիխ Մխիթարյանը 2 գոլային փոխանցում է կատարել, աջակցելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5-1 դարձնելով։ Մխիթարյանն, այսպիսով, 8-ի հասցրեց ընթացիկ մրցաշրջանում գոլային փոխանցումների թիվը։ Եվս 5-ը նա կատարել էր ՄՅՈւ կազմում, մինչև «Արսենալ» տեղափոխվելը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |