5 փետրվարի 2018 - 12:37 AMT
Ադրբեջանում նախագահի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Ըստ կարգադրության, արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2018-ի ապրիլի 11-ին, գրում է Haqqin.az-ը:

Կենտրոնական ընտրական հանձանժողովին հանձնարարվել է ապահովել նախագահական ընտրությունների անցկացումն ըստ Ընտրական օրենսգրքի:

Ըստ 2016-ի սահմանադրական փոփոխությունների, Ադրբեջանի նախագահն ընտրվելու է յոթ տարի ժամկետով:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ընտրություններն անցկացվելու են 2018-ի հոկտեմբերի 17-ին:

Ավելի վաղ Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղարը հայտարարել էր, որ իրենց կուսակցությունից ընտրություններին կառաջադրվի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը: