Գիլյերմո դել Տորոն ստացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը

Գիլյերմո դել Տորոն ստացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակը

PanARMENIAN.Net - Մեքսիկացի ռեժիսոր Գիլյերմո դել Տորոն ստացել է ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի (Directors Guild Awards, DGA) գլխավոր մրցանակը «Ջրի ձևը» (Shape of Water) ֆիլմի համար:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիան հանձնել է մրցանակը ռեժիսորին 2017-ին «Գեղարվեստական ֆիլմի ռեժիսուրայի ոլորտում ականավոր նվաճումների համար»: Դել Տորոն առաջին անգամ էր ներկայացվել այս մրցանակին, գրում է ՌԻԱ Նովոստին:

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի գլխավոր մրցանակին հավակնում էին նաև ռեժիսորներ Գրետա Գերվիգը («Լեդի Բըրդ» ֆիլմի համար), Մարտին Մաքդոնահը («Երեք գովազդային վահանակ Էբբինգի (Միսուրի) սահմանին» ֆիլմի համար), Քրիսթոֆեր Նոլանը («Դյունկերկ») և Ջորդան Նիլը («Հեռո՛ւ» ֆիլմի համար):

ԱՄՆ ռեժիսորների գիլդիայի հոբելյանական 70-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում փետրվարի լույս 4-ի գիշերը:

Ավելի վաղ Գիլյերմո դել Տորոն՝ «Ջրի ձևը» ֆիլմի համար լավագույն ռեժոսոր էր ճանաչվել «Ոսկե գլոբուս» կինոմրցանակաբաշխության 75-րդ արարողությանը, ինչպես նաև «Քննադատների ընտրության կինոմրցանակը» (Critics' Choice Awards 2018) Կալիֆորնիայի Սանտա Մոնիկա քաղաքում տեղի ունեցած կինոմրցանակաբաշխությունում

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---