Ռունի. Մխիթարյանին ՄՅՈւ-ում անհրաժեշտ ազատությունը չէին տալիս 6 փետրվարի 2018 - 12:52 AMT PanARMENIAN.Net - «Էվերթոնի» կազմում հանդես եկող «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ, Անգլիայի հավաքականի լավագույն ռմբարկու Ուեյն Ռունին կարծում է, որ Հենրիխ Մխիթարյանն «Արսենալում» ավելի լավ կզգա իրեն, քան ՄՅՈւ կազմում: Sky Sports-ին տված հարցազրույցում Ռունին նշել է հայ կիսապաշտպանի տաղանդն ու աշխատասիրությունը՝ ընդգծելով, որ տեսել է նրա մշտական մարզումները: «Կարծում եմ, «Մանչեսթեր Յունայթեդում» նա չստացավ խաղի այն ազատությունը, որը ցանկանում էր և որը ուներ Դորտմունդում»,-ասել է նա: «Ես իրոք կարծում եմ, որ Մխիթարյանը շուտով ցույց կտա իրեն»,-ասել է Ռունին: Մխիթարյանն «Արսենալ» է տեղափոխվել 2018-ի հունվարին՝ 1,5 տարի անցկացնելով ՄՅՈւ կազմում: Հայ կիսապաշտպանը չկարողացավ հարմարվել Մոուրինյոյի ղեկավարած թիմին և փոխանակվեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Լոնդոնյան ակումբի կազմում երկրորդ իսկ խաղում, «Էվերթոնի» հետ, Մխիթարյանը 3 գոլային փոխանցում կատարեց և ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |