Երևանյան բարերից մեկում արգելել են ծխելը՝ չսպասելով օրենքի ընդունմանը 6 փետրվարի 2018 - 16:45 AMT PanARMENIAN.Net - Երևանյան Epicure գաստրոփաբում փետրվարի 7-ից սկսած այլևս չի թույլատրվի ծխել. համապատասխան որոշում են կայացրել ժամանցի վայրի սեփականատերերը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հայտնեց բարի համահիմնադիր Արթուր Թադևոսյանը: Նրա խոսքով՝ նման որոշում է կայացվել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի ընդունմանն ընդառաջ: ՀՀ կառավարությունը հունվարի 25-ին հանրային քննարկման է ներկայացրել հասարակական վայրերում ծխելը սահմանափակող օրենքի նախագիծը, որը բարձր տուգանքներ է սահմանում հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, մեքենաներում, բուժհաստատություններում, մշակութային ժամանցի և օրենքով արգելված այլ վայրերում ծխելու համար: Մասնավորապես, հանրային վայրերում ծխելու համար տուգանքը կարող է կազմել 250 հազար դրամ, ծխել արգելող նշանը չկախելու համար՝ 100 հազար դրամ։ «Մենք վաղուց էինք մտածում Epicure-ում ծխելն արգելելու մասին, այս օրինագծի քննարկումն էլ խթան հանդիսացավ: Այսուհետ մեզ մոտ ներսում ծխելը կարգելվի, իսկ մեր ծխող հյուրերի համար հարմար պայմաններ կստեղծենք դրսում՝ անմիջապես բարի պատուհանների մոտ: Այդտեղ կդրվեն հատուկ սեղաններ և աթոռներ, ցուրտ եղանակին այդ հատվածը նաև կջեռուցվի: Ծխող հյուրերը կարող են դուրս գալ և ծխել այդ հատվածում, կարծում եմ, հարմար կլինի»,- պատմեց Արթուրը: Փետրվարի 7-ին գաստրոփաբում կանցկացվի նաև ծխելու դեմ ուղղված հատուկ միջոցառում, ինչպես նշում են կազմակերպիչները, «հօգուտ բույսերի ու մեր թոքերի»: Այդ օրը հյուրերին առաջարկում են բար գալ բույսերով: Ընթերցեք նաև. Ակումբային բիզնեսը՝ ծխելու սահմանափակման մասին. Չենք տուժի, եթե արտոնյալներ չլինեն Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 30 ամիս է |