Էրդողանը «նախանձել է» Հռոմի պապի աթոռին և իր համար էլ է նույնից պահանջել 7 փետրվարի 2018 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին փետրվարի 5-ին Վատիկանում ընդունել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Սա Թուրքիայի նախագահի առաջին այցն էր Վատիկան 59 տարվա ընթացքում: Սակայն, ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, Հռոմի պապն անհարգալից է վերաբերվել Էրդողանին: Հանդիպման ժամանակ, որը 1 ժամից ավելի է տևել, Թուրքիայի նախագահին աթոռ են առաջարկել, որը տարբերվում էր Ֆրանցիսկոսի հարմարավետ բազկաթոռից, գրում է BAKU.WS-ն: Ինչպես երևում է լուսանկարում, Էրդողանին կողքի հենակներ չունեցող աթոռ են առաջարկել, ավելի ցածր ու նեղ թիկնակով, մինչդեռ Հռոմի պապն ուներ ավելի բարձր բազկաթոռ ձեռքերի համար նախատեսված հենակներով, լայն թիկնակով և ոսկեզօծ շրջանակով: Երևում է, որ սենյակում, որտեղ անցնում էր հանդիպումը, ևս մի քանի նման բազկաթոռ կար դրված, սակայն Էրդողանի համար այլ աթոռ են բերել: Տեսնելով դա՝ Էրդողանը կտրուկ է արձագանքել: Նա անհապաղ պահանջել է, որ իր աթոռը փոխարինեն Հռոմի պապի բազկաթոռին նման բազկաթոռով:
Նրա համար բերել են այդպիսի բազկաթոռ և հանդիպումը շարունակվել է: Էրդողանն ու Հռոմի պապը մասնավորապես քննարկել են Երուսաղեմի կարգավիճակը, Անկարայի ու Վատիկանի երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Սիրիայում, միգրացիոն ճգնաժամը, ահաբեկչությունը, այլատյացության և իսլամաֆոբիայի հարցեր: Ընթերցեք նաև.Հյուրընկալության առանձնահատկություններն ըստ Էրդողանի Ուշագրավ Այցն աշխատանքային է Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայի դատարանում. ԼՂ բազմաթիվ գյուղեր ու քաղաքներ պարզապես անհետացան Նա նաև փաստարկներ է ներկայացրել, թե ինչու ՀՀ-ն չի կարող մեղադրվել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության մեջ ԿԸՀ նախագահ․ 2026–ի հունիսին ԱԺ ընտրություններ կլինեն՝ հուսով եմ, մինչ այդ համակարգն ավելի պատրասված կլինի Նա ԿԸՀ աշխատանքի ամենակարևոր գնահատանքը համարել է այն, որ Երևանի ավագանու ընտրություններում ոչ մի բողոքարկում չի եղել Կլաարը Երևանում է․ Ռուբինյանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցեր Հանդիպմանը ներկա է եղել Վասիլիս Մարագոսը Փոխվարչապետի գրասենյակ․ Ոսկեպարի եկեղեցին մնալու է ՀՀ տարածքում Տավուշցիներն իրենց բողոքի ակցիան շարունակել են Ոսկեպարի եկեղեցու մոտ, որտեղ, ըստ նրանց, ականազերծում են անում, քանի որ անցնելու է Ադրբեջանին |