Ս. Սարգսյան. Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա

PanARMENIAN.Net - «Հայ-ռուսական հարաբերությունները հարուստ անցյալ ունեն, շատ լավ ներկա եւ, վստահ եմ, հարուստ ապագա»,- հայտարարել է Հայաստանի վարչապետ, ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսսիյսկայա գազետա»-ին տված հարցացրույցում: «Ինձ ուրախացնում է այն փաստը, որ վերջին հինգ-յոթ տարիներին ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջեւ մի քանի անգամ աճել է: Ռուսաստանը հիմնական ներդնողն է Հայաստանի տնտեսությունում: Արտասահմանից Հայաստանի տնտեսության մեջ ներդրած յուրաքանչյուր երեք դոլարից մեկը Ռուսաստանից է: Ռուսական բիզնեսը շատ լավ է զարգանում Հայաստանում: Հայտնի ռուսական ընկերություններ աշխատում են մեր տնտեսության տարբեր ասպարեզներում: Քաղաքական տեսանկյունից էլ մեր երկրների հարաբերությունները եւս շատ բարձր մակարդակի վրա են գտնվում»,- նշել է Սերժ Սարգսյանը:



Նրա խոսքերով, դրանք ռազմավարական գործընկերության բնույթ են կրում, ինչը համապատասխանում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երեւանի շահերին: Դա փոխշահավետ համագործակցություն է: «Ինչը ինձ չի՞ գոհացնում հայ-ռուսական հարաբերություններում: Դրանց զարգացման ներուժ կա, ոչ միայն քաղաքականության եւ տնտեսության բնագավառներում, այլեւ այլ ասպարեզներում, օրինակ` կրթության եւ մշակույթի: Այդ ներուժը դեռեւս չիրականացված է մնում»,- ամփոփել է նա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---