Ֆիլիպիններում ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք մեքենաները (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ֆիլիպիններում երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեի ներկայությամբ ցուցադրաբար ոչնչացրել են ապօրինի ներկրված թանկարժեք ավտոմեքենաները: Ըստ SunStar Philippines-ի, Մանիլայի մաքսային բյուրոն բուլդոզերով 20 տրանսպորտային միջոց է ոչնչացրել, ևս 10-ը ոչնչացվել է Դավաո և Սեբու նավահանգիստներում: Բոլոր 3 վայրերում Դուտերտեն անձամբ է ներկա եղել: Տրանսպորտի ոչնչացումը նվիրված էր Ֆիլիպինների մաքսատան 116-րդ տարեդարձին: Ոչնչացված մեքենաների գինը հասնում էր 115.000 դոլարի, իսկ 30 ավտոմեքենայի ընդհանուր արժեքը մոտ 2,9 մլն դոլար էր: Ավելի վաղ Ֆիլիպինների նախագահը հայտարարել էր, որ էլիտային ավտոմեքենաները կոչնչացվեն՝ մաքսանենգության դեմ ցուցադրական պայքարի շրջանակում: ![]() ![]() Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է 2007-ին Իսրայելն ու Ադրբեջանը $1,6 մլրդ-ի զենքի պայմանագիր են կնքել Սպասվում է, որ դրանք պաշտոնապես կներկայացվեն հունիսի 26-ին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |