Forbes-ը կրիպտոարժույթով հարստացած միլիոնատերերի առաջին վարկանիշն է կազմել 7 փետրվարի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Forbes-ն առաջին անգամ կազմել է կրիպտոարժույթով հարստացած միլիոնատերերի վարկանիշը: Առաջին հորիզոնականը զբաղեցրել է ձեռնարկատեր և Ripple ծառայության CEO Քրիս Լարսենը: Նրա կարողությունը գնահատվում է 7,5-8 մլրդ դոլար: Երկրորդ տեղում Ջոզեֆ Լավինն է, որը օգնել է հիմնել Ethereum-ը, 1-5 մլրդ դոլար կապիտալով: Երրորդ հորիզոնականում է Binance կրիպտոարժութային բորսայի հիմնադիր Չանպեն Չժաոն 1,1-2 մլրդ դոլարով: ԶԼՄ-ները առաջին բիթքոին միլիարդատերեր են անվանում եղբայրներ Թայլեր և Քեմերոն Ուինքլվոսներին: Forbes-ի վարկանիշում նրանք 4-րդ հորիզոնականում են 900 մլն կարողությամբ՝ 1,1 մլրդ դոլարով: Հունվարի սկզբին Ուինքլվոս եղբայրները մոտ 350 մլն դոլար կորցրեցին բիթքոինի փոխարժեքի անկման պատճառով, հաշվել էին Mashable-ում: Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը ցուցակում 17-րդն է, իսկ նրա կարողությունը գնահատվում է 400-500 մլն դոլար: Վարկանիշում ընդգրկվել է նաև Վիտալի Վավիլովը, նախկին ԽՍՀՄ-ից, որը ստեղծել է բիթքոինի մայնինգի Bitfury ընկերությունը: Նրա կարողությունը գնահատվում է 500-700 մլն դոլար: Փետրվարի 6-ին բիթքոինի փոխարժեքը նվազեց մինչև 6000 դոլար: Ըստ Coindesk պորտալի, Մոսկվայի ժամանակով 8:19-ին բիթքոինը նվազել էր 8,2%՝ մինչև 6.346 դոլար, իսկ մինչ այդ նույնիսկ 6000-ից էլ է նվազել: Bitfinex-ում կրիպտոարժույթը նվազել էր 24,2% ՝ մինչև 6.351 դոլար, OKEx-ում՝ 23%-ով, մինչև 6.038: Ըստ CoinMarketCap տվյալների, բիթքոինը նվազում էր 25,8%-ով՝ մինչև 6.127 դոլար: Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչել բիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |