Վենգերը՝ Մխիթարյանի և Օբամեյանգի մասին. Այս տղաները բարձրակարգ ֆուտբոլիստներ են![]() 8 փետրվարի 2018 - 16:13 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը բարձր է գնահատել վերջերս «Մանչեսթեր Յունայթեդից» իր ակումբ տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսպաշտպան Հենրիխ Մխիթարյանիխաղը: Այս մասին գրում է բրիտանական Mirror պարբերականը: «Նա շատ պրոֆեսիոնալ է մարզումների և խաղերի ընթացքում»,- ասել է ֆրանսիացի մարզիչը՝ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղին ընդառաջ: Ըստ Վենգերի, խաղի սկսվելուն պես Մխիթարյանը, ինչպես նաև «Բորուսիայից» «Արսենալ» տեղափոխված Պիեր Էմերիկ Օբամեյանգը բարձրակարգ խաղ են ցուցադրել: «Նրանք գիտեն՝ ինչն է կարևոր, և կենտրոնանում են իրենց խաղի վրա: Այս տղաները բարձրակարգ ֆուտբոլիստներ են»,- ասել է Վենգերը: «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղը կկայանա փետրվարի 10-ին, տեղական ժամանակով 16:30-ին: Հենրիխ Մխիթարյանը «Արսենալ»-«Էվերթոն» խաղի առաջին խաղակեսում 2 գոլային փոխանցում է կատարել, նպաստելով առաջին ու 4-րդ գոլերին, որոնք խփեցին Աարոն Ռեմսին ու Պիեր Էմերիկ Օբամեյանգը։ Երկրորդ խաղակեսում «Էվերթոնը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 74-րդ րոպեին Մխիթարյանի հերթական փոխանցումից հետո Ռեմսին խփեց իր երրորդ գնդակը՝ հաշիվը 5:1 դարձնելով։ ![]() ![]() «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումy 2019-ի առաջին հանդիպումն էր Մխիթարյանի համար ՀՀ-ն ներկայացնող մարզիկները նաև 2 բրոնզ են նվաճել Հունվարի 21-ին Մխիթարյանը նշում է իր 30-ամյակը Նա հաղթել է ճապոնացի Յոսիհիտո Նիսիոկուին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |