// IP Marketing video - START// IP Marketing video - END

Մխիթարյան. Ոչ մեկին որևէ բան չունեմ ապացուցելու

Մխիթարյան. Ոչ մեկին որևէ  բան չունեմ ապացուցելու

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ որևէ բան չի փորձում ապացուցել «Մանչեսթեր Յունայթեդը» լքելուց հետո: Այս մասին գրում է The Daily Mail:

«Ես չեմ ուզում զղջումներ փնտրել, կամ մեղադրել որևէ մեկին: Ես սկսում եմ նոր փուլ իմ կյանքում և իմ ֆուտբոլային կարիերայում», - ասել է Մխիթարյանը՝ հավելելով, որ շատ երջանիկ է «Արսենալում»:

29-ամյա հայ ֆուտբոլիստի խոսքով, նա շատ երջանիկ կլինի, եթե ավելին անի «Արսենալում»:

«Ես ոչ մեկին որևէ բան ապացուցելու ցանկություն չունեմ: Ես պարզապես ուզում եմ վայելել ինքս ինձ, անել առավելագույնը», - ասել է հայ կիսապաշտպանը:

Խոսելով Պիեր Էմերիկ Օբամեյանգի մասին, նա ասել է, որ շատ երջանիկ է նրա տեղափոխության համար:

«Ես կարող էի միայն երազել մեր վերամիավորման մասին: Ես նրան շատ լավ գիտեմ, նա իմ լավագույն ընկերն է: Կարծում եմ՝ երկրպագուները նույնպես ուրախ են»,- ասել է Մխիթարյանը:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

 Ուշագրավ
«Նա հիանալի է խաղում...Գնդակով, առանց գնդակի, այն, ինչպես է գործակցում թիմի հետ, երբ գրոհի պահեր է ստեղծում՝ դա ուղղակի զարմանալի է»,-ասել է Սոկրատիսը
«Դժվար ու բարդ 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար»,-ասել է նա
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար