Անջեյ Կասպրշիկի հետ հանդիպմանը Բակո Սահակյանը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ դիրքորոշումը Ղարաբաղի հարցով

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում զինադադարի խախտման դեպքերի, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից շփման գծում իրականացվելիք դիտարկման հետ կապված մի շարք հարցեր:



Երկուստեք ընդգծվել է զինադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ իրավիճակի ապակայունացման փորձերի անթույլատրելիությունը: Անդրադարձ է կատարվել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում տիրող իրավիճակին ու հեռանկարներին:



Նախագահը մեկ անգամ եւս վերահաստատել է ԼՂՀ իշխանությունների դիրքորոշումը եւ նշել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:



Նույն օրը դեսպան Անջեյ Կասպրշիկը հանդիպել է նաեւ ԼՂՀ արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հետ, հաղորդում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---