// IP Marketing video - START// IP Marketing video - END

Օլիմպիադայում դոպինգի կիրառման առաջին դեպքն է հայտնաբերվել

Օլիմպիադայում դոպինգի կիրառման առաջին դեպքն է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Փհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում հայտնաբերվել է հակախթանիչային կանոնների խախտման առաջին դեպքը: Փետրվարի 13-ին Մարզական բողոքարկման դատարանը (CAS) հայտնել է մրցումներից ճապոնացի մարզիկ Քեյ Սայտոյին հեռացնելու մասին, որը հայտագրված էր որպես պահուստային տղամարդկանց մրցավազքում:

21 տարեկան մարզիկի մոտ հայտնաբերվել է արգելված նյութ, որը բարելավում է թոքերի աշխատանքը և օգնում է հեռացնել օրգանիզմից այլ արգելված նյութերի տարրերը: Ըստ ճապոնական պատվիրակության, Սայտոն արդեն հեռացել է օլիմպիական ավանից, գրում է Deutsche Welle-ն:

Ինքը մարզիկը հերքում է արգելված դեղամիջոցների օգտագործումը:

Օլիմպիական խաղերն անցնում են Փհենչհանում փետրվարի 9-25-ը:

 Ուշագրավ
«Նա հիանալի է խաղում...Գնդակով, առանց գնդակի, այն, ինչպես է գործակցում թիմի հետ, երբ գրոհի պահեր է ստեղծում՝ դա ուղղակի զարմանալի է»,-ասել է Սոկրատիսը
«Դժվար ու բարդ 4 ամիս է սպասվում, բայց ամեն ինչ կանեմ 100%-ով պատրաստ լինելու համար»,-ասել է նա
Նման որոշում է կայացվել նաև Ադրբեջանի ու Թուրքիայի համար