Հայ դահուկորդը Փհենչհանում չի հաղթահարել որակավորման փուլը![]() 13 փետրվարի 2018 - 18:27 AMT PanARMENIAN.Net - Փհենչհանի 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում մեկնարկել է Հայաստանի օլիմպիական հավաքականի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Դահուկավազքի սպրինտ մրցաձևում Միքայելյանը 3:37.40 արդյունքով զբաղեցրել է 72-րդ հորիզոնականը: Նա չի հաղթահարել որակավորման փուլը: Այն հաղթահարել են ﬕայն 1-30 տեղերը զբաղեցրած դահուկորդները: Միքայելյանի հաջորդ մեկնարկը փետրվարի 16-ին է: Կատյա Գալստյանը չի մասնակցել կանանց սպրինտին: Նա փետրվարի 15-ին հանդես է գալու 10 կմ ազատ ոճ մրցաձևում: Հայաստանը Ձﬔռային օլիմպիական խաղերում ներկայացնում է 3 մարզիկ` դահուկրդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը:Փետրվարի 18-ին իր առաջին ﬔկնարկը կունենա Աշոտ Կարապետյանը: Նա փետրվարի 22-ին ուժերը կփորձի նաև հատուկ ոլորավայրէջքում: ![]() ![]() Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |