«Գահերի խաղի» հեղինակը հետաձգել է սագայի հերթական մասի հրատարակումը

«Գահերի խաղի» հեղինակը հետաձգել է սագայի հերթական մասի հրատարակումը

PanARMENIAN.Net - Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը մտադիր չէ 2018-ին հրատարակել «Սառույցի և կրակի երգը» ֆենտեզի պատումի 6-րդ մասը, ինչպես նախկինում էր ծրագրվում: Այդ մասին գրողը հայտնել է իր բլոգում:

Ըստ նրա, 2018-ին ընթերցողները կարող են ակնկալել միայն «Հուր և արյուն» երկպատումի առաջին հատորի լույս ընծայումը, որտեղ ներկայացվելու է Թարգարիենների տոհմի ամբողջական պատմությունը: «Գահերի խաղի» սերիալի գրական հիմքը հանդիսացող «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի 6-րդ մասը կհայտնվի միայն դրանից հետո, գրում է Lenta.ru-ն:

Գիրքը կկոչվի «Ձմռան քամիները»: Վեպը կլինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի նախավերջին մասը: Ավելի վաղ ենթադրվում էր, որ «Ձմռան քամիները» ավարտին կհասցվեն 2015-2018թթ. ընթացքում:

1996-ից Մարտինը գրել է «Սառույցի և կրակի երգը» սագայի 5 վեպ: 2017-ի հուլիսին նա հայտարարեց ևս 2 գիրք գրելու մասին: Գրողի ստեղծագործությունները հիմք են հանդիսացել «Գահերի խաղը» հանրահայտ սերիալի նկարահանման համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---