Հայաստանի հավաքականը նահանջել է ՖԻՖԱ վարկանիշում15 փետրվարի 2018 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է հավաքականների վարկանիշի թարմացված տարբերակը: Ըստ նոր տվյալների, Հայաստանի հավաքականը նահանջել է վարկանիշում մեկ հորիզոնականով և զբաղեցնում է 91-րդ տեղը 383 միավորով: Հունվարին Հայաստանի հավաքականը 383 միավորով չորրորդ ամիսն անընդմեջ գտնվում էր 90-րդ տեղում: Աշխարհի հավաքականների առաջին տասնյակը գլխավորում է Գերմանիան, որին հաջորդում են Բրազիլիան, Պորտուգալիան, Արգենտինան, Բելգիան, Իսպանիան, Լեհաստանը, Շվեյցարիան, Ֆրանսիան և Չիլին: Հայաստանի հավաքականի վերջին խաղերը եղել են 2017-ի նոյեմբերին՝ հաղթելով Բելառուսի թիմին 4:1 հաշվով և Կիպրոսին՝ 3:2 հաշվով, ընկերական խաղերում: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |