«Գահերի խաղի» երկրպագուները փորձում են գուշակել՝ ինչպես կավարտվի սերիալը

«Գահերի խաղի» երկրպագուները փորձում են գուշակել՝ ինչպես կավարտվի սերիալը

PanARMENIAN.Net - «Գահերի խաղի» երկրպագուները սերիալի 8-րդ եթերաշրջանին ընդառաջ, թվարկել են սյուժեի առավել հավանական շրջադարձերը:

Դրանցից մեկում ասվում է, որ Արքայական նավահանգիստը՝ Յոթ թագավորությունների մայրաքաղաքը, կոչնչացվի: Այդ է վկայում Դեյներիս Թարգարիենի տեսիլքը «Գահերի խաղի» առաջին եթերաշրջանում, գրում է Lenta.ru-ն Mashable-ի վրա հղումով:

Նշվում է, որ սերիալի հեղինակները հաճախ են սիրում վերադառնալ նախորդ էպիզոդների մանրամասներին: Ըստ երկրպագուների, Տիրիոն Լանիսթերը կլինի այն սակավաթիվ կերպարներից մեկը, որը ողջ կմնա՝ նա կմնա իր նախնիների դղյակում, որտեղ կմշակի խաղողի այգին:

Ջեյմե Լանիսթերն, ըստ երկրպագուների, կսպանի իր քրոջը, քագուհի Սերսեային՝ դա են ակնարկում նրանց լարված հարաբերությունները 7-րդ եթերաշրջանի վերջում: Եվս մեկ վարկածի համաձայն, որը հիմնված է դերասանների հայտարարությունների վրա, որոնք պատմել են իրենց էմոցիաների մասին սցենարն ընթերցելիս, Դեյներիսը ժառանգ կունենա, սակայն կմահանա ծննդաբերության ժամանակ:

Ակնկալվում է, որ «Գահերի խաղի» վերջին՝ 8-րդ, եթերաշրջանը կթողարկվի 2019-ի ապրիլին և բաղկացած կլինի 6 սերիայից: Նկարահանումներն արդեն սկսվել են:

«Գահերի խաղն» ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հիման վրա նկարահանվող հեռուստասերիալ է: Նախագիծը ղեկավարում են Դեվին Բենիոֆն ու Դենիել Վայսը, նկարահանումներն ընթանում են Իսլանդիայում, Մալթայում, Մարոկոյում, Խորվաթիայում, Հյուսիսային Իռլանդիայում: Սերիալը ցուցադրվում է 2011-ից, 2016-ի դրությամբ նկարահանված է 6 եթերաշրջան: Նախագիծը բազմաթիվ հեռուստատեսային մրցանակների է արժանացել, միաժամանակ հաճախ քննադատվում է բաց կամ դաժան տեսարանների ցուցադրության համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---