// IP Marketing video - START// IP Marketing video - END

Քարդաշյանը վաճառում է զգեստների մի մասը բարեգործական նպատակով

Քարդաշյանը վաճառում է զգեստների մի մասը բարեգործական նպատակով

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի մասնակից Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է փոխել իր ոճը՝ հետևելով ամուսնու, հայտնի ռեփեր Քանյե Ուեսթի, խորհուրդներին:

Այն հագուստն ու աքսեսուարները, որոնք չեն համապատասխանում նոր ոճին, աստղը մտադիր է վաճառել eBay-ում բարեգործական նպատակով, Auction Cause գործակալության հետ համատեղ, գրում է Lenta.ru-ն:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է 200 իր վաճառել, այդ թվում բիկինիներ, ջինսե կիսատաբատներ, մարմնագույն կոմբինեզոնը, բարձրակրունկ սանդալները, Քանյե Ուեսթի շրջագայություններից մարզաշապիկներ և մանկական հագուստ:

Օրինակ, Alexander McQueen ապրանքանիշի ամառային կոշիկների մեկնարկային գինը 12 դոլար է, իսկ ջինսե կիսատաբատինը՝ 1 դոլար:

Հասույթի 10 տոկոսը Քարդաշյանը կփոխանցի Լոս Անջելեսի Children's Hospital մանկական հիվանդանոցին:

 Ուշագրավ
«Ես շատ եմ սիրում Հայաստանը, իսկ Շառլ Ազնավուրն իմ լավ բարեկամն ու սիրած երգիչն է»,-ասել է նա
Երևանի 2800-ամյակի տոնախմբության օրերին ՀՀ մայրաքաղաք կժամանեն հայտնի շոուի բոլոր ռեզիդենտները
Այդ մասին Օհանյանը գրել է Instagram-ի իր էջում