2017-ին Երևանում գրպանահատության 234 դեպք է բացահայտվել17 փետրվարի 2018 - 13:54 AMT PanARMENIAN.Net - 2017 թվականին Երևանում ոստիկանները բացահայտել են գրպանահատության 234 դեպք: Հայաստանի ոստիկանության տվյալներով, 2018 թվականի հունվարի մեկից մինչև փետրվարի 16-ը բացահայտվել է գրպանահատության 34 դեպք։ Հայաստանում 2017 թվականին 2016 թվականի համեմատ հանցագործությունների թիվն աճել է 8,1%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ նախորդ տարի դրանց թիվը կազմել է 20.284՝ 2016-ի 18.764-ի համեմատ: 0,5%-ով նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները՝ մասնավորապես սպանությունների թիվը 2016-ի 66 դեպքից 2017-ին հասել է 49 դեպքի, մահափորձերինը՝ 36 դեպքից հասել է 23-ի: Հանցագործությունների թվով ամենաբարձր ցուցանիշն ունի Երևանը: Մայրաքաղաքին բաժին է ընկնում հանրապետությունում գրանցված հանցագործությունների կեսից ավելին՝ 50,3 %-ը: Երևանն առաջինն է նաև ծանր հանցագործությունների ցուցանիշով՝ ծանր հանցագործությունների ընդհանուր թվի 57,5 %-ը: Երևանին հանցագործությունների բարձր ցուցանիշով հաջորդում է Կոտայքի մարզը: Հանցագործությունների ամենացածր ցուցանիշն ունեցող մարզը Վայոց ձորն է: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |