Չինաստանում պաշտոնյաների համար բանտում նոր ազատազրկվածների համար տեղ չկա17 փետրվարի 2018 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Չինաստանում պաշտոնյաների համար նախատեսված «Կինչենգ» կոչվող բանտում տեղ չկա նոր բանտարկյալների համար: Meduza-ի փոխանցմամբ, այս մասին չինական լրատվամիջոցներից մեկին պատմել է Շանհայի քաղաքական գիտությունների և իրավունքի ինստիտուտի պրոֆեսոր Վանգ Ժիլյանգը: «Վագրերի վանդակ» անունով հայտնի բանտում ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչների թիվն անցնում է մեկ միլիոնը: Այն ծանրաբեռնվել է բանտարկյալներով Չինաստանի գործող նախագահ Սի Ցինփինի՝ 2012 թվականին իշխանության գալուց հետո: Այդ ժամանակ երկրում կոռուպցիայի դեմ պայքարի արշավ սկսվեց, որի ընթացքում ազատազրկման դատապարտվեցին բազամթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Չինական Նոր տարուց երկու շաբաթ առաջ բանտի ղեկավարությունն արգելել է հարազատների այցելությունները: Չինաստանի կոմունիստական իշխանությունը ԽՍՀՄ-ի օգնությամբ բանտը կառուցել է 1958 թվականին: Այն ի սկզբանե նախատեսված է եղել քաղաքական հանցագործների համար: Մինչև 1960-ականները բանտում հայտնվել են չինական ազգայնական «Գոմինդան» կուսակցության անդամները: Այժմ այստեղ պահվում են երկրի հանրային անվտանգության նախկին նախարարը, Չունցին Բո Սիլայ քաղաքի նախկին քաղաքապետը և այլ պաշտոնյաներ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |