Ադրբեջանի կախվածությունը սննդամթերքի ներկրումից աճել է19 փետրվարի 2018 - 15:42 AMT PanARMENIAN.Net - 2018-ի հունվարին Ադրբեջանն արտերկրից գնել է $99,2 մլն ընդհանուր արժողությամբ սննդամթերք, ինչը 29,6%-ով ավելի է, քան 2017-ի նույն ժամանակահատվածում: 2018-ի հունվարին Ադրբեջանը ներկրել է ավելի քան 3.000 տոննա միս (1048 տոննայով ավելի, քան 2017-ի հունվարին), 673 տոննա կաթ (+423 տոննա), 1069 տոննա թեյ (+355 տոննա): Հունվարին արտերկրից գնվել է 121.500 տոննա ցորեն, ինչը 2 անգամ ավելի է, քան 2017-ի հունվարին, գրում է Contact.az-ը: Ընդհանուր առմամբ, 2017-ի հունվարի համեմատ արտահանումն աճել է 29,1%-ով, ներկրումը՝ 53%-ով: Ընդ որում, արտահանման հիմնական ծավալը կազմել են նավթը (84,22%), նավթամթերքը (1,53%), բնական գազը (2,19%): Ադրբեջանի արտաքին առևտրի դրական սալդոն 2018-ի հունվարին կազմել է $350 մլն 81,62 հազար, ինչը 1,3%-ով քիչ է 2017-ի հունվարի ցուցանիշից, գրում է «Ինտերֆաքս Ադրբեջանը» Հիմնականում Ադրբեջանը ներկրել է ՌԴ-ից, Թուրքիայից, Չինաստանից, Բելառուսից և Գերմանիայից: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հարությունյան․ Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ, Կիրանցի մասում մի փոքր հատված կա, որի հարցը կլուծվի Նա հավելել է, որ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիներին Ռուբեն Վարդանյանի որդին՝ Le Figaro–ին․ Ապրիլի սկզբից շփում չկա, չափազանց անհանգիստ ենք Վարդանյանն ապրիլի 5–ից հացադուլ է հայտարարել ադրբեջանական բանտում Գիշերը տավուշցիները Բաղանիսի և Կիրանցի հատվածում միջպետական ճանապարհ են փակել Հավաքվածները պնդում էին, որ միակողմանի զիջումներով սահմանազատման և սահմանագծման գործընթացն ապօրինի է Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից |