BBC. Եկատերինա Անդրեևան կարող է լքել «Վրեմյա» հաղորդումը20 փետրվարի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի ընտրություններից 1 ամիս առաջ ռուսական ամենաբարձր վարկանիշն ունեցող լրատվականը՝ երեկոյան «Վրեմյա» ծրագիրը փոխում է անփոփոխ հաղորդավարին: BBC-ի ռուսական ծառայության աղբյուրները պնդում են, որ Եկատերինա Անդրեևան այլև չի լինի Առաջին ալիքի դեմքը: Ծրագիրը կվարի Կիրիլ Կլեյմյոնովը, որն այժմ զբաղեցնում է հեռուստաալիքի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը և համակարգում է լրատվական հաղորդումները: Այդ մասին BBC-ին է հայտնել նախագահի վարչակազմին մոտ աղբյուրն ու հաստատել է հեռուստաալիքի ղեկավարությանը մոտ անձնավորությունը, որոնք սակայն, լիազորված չեն հայտարարություններ անել ԶԼՄ-ների համար: Հեռուստաալիքի մամուլի ծառայությունում հաստատել են, որ այդպիսի փոխարինում իրոք տեղի է ունեցել, սակայն ժամանակավոր և բնական բնույթ է կրում: Անդրեևան որպես հաղորդավար կմնա տարածաշրջանային ՝ Հեռավոր Արևելքի և Սիբիրի համար հեռարձակումներում, և շաբաթօրյա թողարկման մեջ: Իսկ Կլեյմյոնովը կվարի հաղորդումն առնվազն մինչև 2018-ի մարտի 18-ի նախագահական ընտրությունները: Անդրեևան Վլադիմիր Պուտինի սիրելի հաղորդավարուհին է և արդեն 56 տարեկան է։ Հեռացման պառճառներից մեկը նաև Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստի հետ ունեցած երկարատև տարաձայնություններն են, նշում է աղբյուրը։ Ըստ BBC-ի, նրան ուզում էին հեռացնել դեռ 2009-ին, սակայն Պուտինն անձամբ է արգելել նման որոշումը։ Ուշագրավ Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ | Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ |