ԶԼՄ. 17 թուրք պաշտոնյա ռետինե նավակով Հունաստան է փախել

ԶԼՄ. 17 թուրք պաշտոնյա ռետինե նավակով Հունաստան է փախել

PanARMENIAN.Net - Փետրվարի 19-ին Հունաստանի առափնյա պաշտպանության ուժերը հայտնել են, որ Ինուսես կղզում 17 մարդ է ափ դուրս եկել, նրանք բոլորը տեղափոխվել են Հիոս և փոխանցվել նավահանգստի իշխանություններին:

Խոսքը Թուրքիայի պետական պաշտոնյաների և դատավորների մասին է, որոնք պնդում են, որ իրենց բանտարկություն է սպառնում Էրդողանի ռեժիմի հետապնդման պատճառով: Նրանք բոլորը տեղավորվել են փախստականների և ներգաղթյալների ընդունման կենտրոնում՝ գրանցման համար, գրում է ՌԻԱ Նովոստին politischios.gr կայքի վրա հղումով:

Ավելի վաղ Թուրքիայի 37-ամյա քաղաքացի կինը 3 և 11 տարեկան երեխաների հետ խեղդվել էր Էվրոս գետում՝ փորձելով Հունաստան փախչել, քանի որ, ըստ ԶԼՄ-ների, վախենում էր իշխանությունների հետապնդումից:

2016-ի հուլիսին Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո մոտ 50.000 մարդ է ձերբակալվել, մոտ 140.000 պետծառայող է հեռացվել աշխատանքից: Նրանց բոլորին մեղադրում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ, որին Անկարան պատասխանատու է համարում հեղաշրջման փորձի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---