Սերժ Սարգսյան. Երեւանի անկարգությունների մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի12 մարտի 2008 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մարտի 1-ին անցած անկարգություններում մեղավորները պետք է պատասխան տան օրենքի առաջ: Այդ մասին մարտի 12-ին ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ նախագահական ընտրություններում հաղթանակած, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Դատարանը կարող է մեղմել վճիռը, նախագահը կարող է ներում շնորհել, սակայն ժողովուրդը պետք է իմանա` ով է նախապատրաստել եւ ով է իրականացրել այդ գործողությունները: «Երեւանի անկարգությունների մեղավորների դատավարությունը թափանցիկ կլինի եւ բոլորն էլ յուրաքանչյուրի մեղքի աստիճանը տեսնելու հնարավորություն կունենան»,-նշել է նա, հավելելով, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետագա ճակատագիրը կորոշի ժողովուրդը, սակայն ոչ հիմա, քանի որ բացի իրավական պատասխանատվությունից կա նաեւ եւ բարոյական եւ պատմական պատասխանատվությունը: Նրա խոսքերով, մարտի 1-ի դեպքերից քիչ ժամանակ է անցել, որպեսզի անկարգությունների մեղավորները կանգնեն օրենքի առաջ, սակայն արդեն քրեական գործ է հարուցված, կան կալանավորվածներ, ձերբակալվածներ, ոմանք հետախուզման մեջ են գտնվում: Վարչապետը նաեւ մեկնաբանեց առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին կալանավորելու նախապատսրատության մասին շրջանառվող խոսակցությունները: Նա ընդգծեց. «Ես դատավոր չեմ եւ ոչ էլ դատախազ եւ մտադիր չեմ նրանց գործին խառնվել, հատկապես հիմա: Սակայն դուք, անկասկած, ներկա իրադարձությունների պատմական գնահատականի վկաները կլինեք»,-ընդգծել է նա, հաղորդում է Regnum-ը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |