Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին է արժանացել

Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին է արժանացել

PanARMENIAN.Net - 2018-ին Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակին: Գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, գործարքների քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքավորումը, նորարարությունը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը և այլն:

«Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի:

«Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---