Թուրք պրոֆեսոր. Աբդուլ Համիդը Google-ի ստեղծողն ու առաջին օգտատերն է եղել22 փետրվարի 2018 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Սակարիայի համալսարանի Արվեստի և գրականության պատմության ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Էբուբեքիր Սոֆուօղլուն Օսմանյան կայսրության սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի մահվան 100-րդ տարելեցին նվիրված միջոցառումներից մեկի ընթացքում հայտարարել է, որ Աբդուլ Համիդը Google որոնողական համակարգի հայտնաբերողն ու առաջին օգտատերն է եղել: Այս մասին գրում է CNN-ի թուրքական ծառայությունը: Նա ասել է նաև, որ եթե Համիդը ևս 10 տարի մնար սուլթանի գահին, ապա Թուրքիան կլիներ աշխարհի ամենահարուստ երկիրը: Ըստ պրոֆեսորի, Թուրքիան մասնատվեց, երբ մասնակցեց Առաջին աշխարհամարտին: «Սուլթանը պատերազմին մասնակցելու մտադրություն չուներ: Մինչև Եմեն մերն էին աշխարհում ամենահարուստ նավթային պաշարներ ունեցող տարածքները», - ասել է թուրք պրոֆեսորը: Սա համաշխարհային պատմության և գիտության նկատմամբ թուրքերի հավակնություններն արտացոլող առաջին հայտարարությունը չէ: Նման հայտարարություններ են հնչել բազմաթիվ թուրք մտավորականների և քաղաքական գործիչների շուրթերից: Վերջերս երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Ամերիկան ոչ թե Քրիստափոր Կոլումբոսն է հայտնաբերել, այլ մուսուլմանները, որոնք Նոր աշխարհում մզկիթ են կառուցել: Իսկ թուրք պատմաբան Քադիր Մսրօղլուն էլ ասել էր, թե աշխարհահռչակ անգլիացի գրող Ուիլիամ Շեքսպիրը ծպտյալ մուսուլման է եղել՝ իրական անունը Շեյխ Փիր: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |