Շուկայում կեղծված կարագ է հայտնաբերվել

Շուկայում կեղծված կարագ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - ՀՀ ԳՆ սննդամթերթի անվտանգության պետական ծառայությունը փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է կեղծված կարագ: Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ըստ ծառայության տվյալների «Ինտեր Պրուդ» ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ, որն ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Ծառայության աշխատակիցները, սակայն, շուկայում հայտնաբերել են 1,03 կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:

Հաշվի առնելով, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդի» արտադրանքը՝ իրացման ցանցերի պատասխանատուներին կոչ է արվել ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին:

Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---