Հայաստանում հնագիտական պեղումների մասին սերիալ կնկարահանվի23 փետրվարի 2018 - 15:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Մշակույթի նախարարությունը և հայկական հեռուստաընկերություններից մեկը համատեղ սերիալ են նկարահանում: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել է նախարար Արմեն Ամիրյանը: «Մենք նախատեսում ենք նկարահանել սերիալ հնավայրերում իրականացվող պեղումների գործընթացի, արշավախմբի աշխատանքների վերաբերյալ: Այն կպատմի պեղումների ամբողջ ընթացքի մասին, հեռուստադիտողը հնարավորություն կունենա անձամբ տեսնելու՝ ինչ հնավայրեր բացվեցին ու ինչպիսի արժեքներ հայտնաբերվեցին: Սա, կարծում ենք, լավագույն միջոցը կլինի հանրահռչակման առումով», - նշել է գերատեսչության պատասխանատուն, հայտնում է Aysor.am-ը: Պեղումներ կատարելու համար 2018-ի հայտարարված մրցույթում տեղ են գտել Բյուրականի Ամբերդ ամրոց-արգելոցը, Լոռի բերդն ու Նուռնուսի եկեղեցին: Պեղումներ են իրականացվելու նաև Դվինի հնավայրում, Արտաշատ պատմական մայրաքաղաքում և մի շարք այլ հնավայրերում: Այս հարցում նախարարությունը համագործակցում է Հնագիտության ազգագրության ինստիտուտի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |