Աղբյուր. Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում23 փետրվարի 2018 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունն Աֆրինի մատույցներում՝ մեկ մարդ զոհվել է, ևս 7-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է քրդական աղբյուրը ՌԻԱ Նովոստի գործակալությանը: «Թուրքիան հրետակոծել է հումանիտար շարասյունը և բնակիչների ավտոմեքենաները, որոնք շտապում էին Աֆրին գործողությանը միանալու նպատակով: Զոհվել է 1 մարդ, ևս 7-ը՝ վիրավորվել»,-հայտնել է աղբյուրը: Ավելի վաղ Թուրքիայի Գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 22-ին թուրքական հրետանին հարված է հասցրել «ահաբեկիչների շարասյանը», որը մտնում էր Աֆրինի շրջան: Ըստ շտաբի, հրետակոծման թիրախը քրդակն PYD կուսակցության, YPG –ի՝ քրդական ինքնապաշտպանական ուժերի և ԻՊ 30-40 տրանսպորտային միջոցն է եղել: Հունվարի 21-ին թուրքական տանկերը մտել են սիրիական Աֆրին և աջակցություն ցուցաբերել ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակին քրդական կազմավորումների դեմ պայքարում: Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր շտաբը հայտարարել էր «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին, որին մասնակցում է 72 ինքնաթիռ: Հայտարարվեց, որ խոցվել է 113 նախանշված թիրախներից 108-ը: Սիրիայի կառավարությունը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հարձակումն Աֆրինի վրա, հայտարարելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Տաթևի վանքի շրջակայքում պտղատու այգի է հիմնվում՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և գերեվարված հայրենակիցների Ծրագրին կարող են մասնակցել բոլորը՝ այցելելով գործակալության կայք և ձեռք բերել անվանական ծառ` սեղմելով «Տնկել ծառ» կոճակը Տոնոյան․ Եթե երկրի ղեկավարը կախիչների որակը զննելու ժամանակ ունի, թող նաև հրթիռները «զննելու» ժամանակ գտնի Ըստ նրա, զննության արդյունքներով հօդս են ցնդել հրթիռներին տրված «անորակ», «անպիտան» և «ժամկետանց» որակումները Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր |