ԱՄՆ նոր դեսպանատունը Երուսաղեմում նախատեսվում է բացել մայիսին

ԱՄՆ նոր դեսպանատունը Երուսաղեմում նախատեսվում է բացել մայիսին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ծրագրավորում է Երուսաղեմում նոր դեսպանատուն բացել 2018 թվականի մայիսին: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

«Երուսաղեմում ԱՄՆ-ի նոր դեսպանատան բացման արարողությունը կհամընկնի Իսրայել պետության հիմնադրման 70-ամյակի հետ», -ասվում է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը, որտեղ մատուցվելու են նաև հյուպատոսական ծառայություններ, տեղեկայված է լինելու Արնոնա թաղամասում:

2017 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչել էր Իսրայելի մայրաքաղաք և հայտարարել էր ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---