Տիգրան Պետրոսյանը «Աէրոֆլոտ օփենում» կրկին ոչ ոքի է խաղացել

Տիգրան Պետրոսյանը «Աէրոֆլոտ օփենում» կրկին ոչ ոքի է խաղացել

PanARMENIAN.Net - Մոսկվայում ընթացող «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարի վեցերորդ տուրում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը ոչ ոքի է խաղացել Իգոր Լիսիյի (ՌԴ) հետ և 4.5 միավորով զբաղեցնում է հինգերորդ տեղը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչների արդյունքները. Գաբրիել Սարգսյան՝ 4 միավոր (13-րդ տեղ), Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան, Արման Միքայելյան՝ 3-ական (36, 42, 46-րդ տեղ), Հայկ Մարտիրոսյան՝ 2.5 (74), Շանթ Սարգսյան՝ 1.5 (90), հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Փետրվարի 26-ին կկայանան յոթերորդ տուրի պարտիաները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---