Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր սիրելի շանը

Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր սիրելի շանը

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան դերասանուհի, պրոդյուսեր և երգչուհի Բարբարա Սթրեյզանդը խոստովանել է, որ կլոնավորել է իր շանը, որը սատկել է 2017-ին:

Ինչպես պատմել է Սթրեյզանդը Variety ամսագրին, իր 3 տնային կենդանիներից 2-ը Սամանտա անունով իր 14-ամյա շան կլոններն են:

«Նրանք տարբեր են բնույթով: Սպասում եմ՝ երբ են մի փոքր մեծանալու, որ տեսնեմ ունեն արդյոք Սամանտայի շագանակագույն աչքերն ու լրջությունը»,-ասել է դերասանուհին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Սթրեյզանդն ասել է, որ կլոնավորման համար անհրաժեշտ բջիջները վերցվել են շան բերանից և ստամոքսից, երբ նա դեռ կենդանի էր:

Ինչպես գրում է պարբերականը, տարբերելու համար կլոնավորված շներին, Սթրեյզանդը նրանց կարմիր և մանուշակագույն հագուստ է հագցրել՝ տալով համապատասխան անուններ՝ Միսս Սքարլեթ և Միսս Վայոլետ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---