Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards մրցանակին 5 մարտի 2018 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանը հավակնում է հեղինակավոր ECHO Jazz Awards 2018 մրցանակին, որը սահմանել է Գերմանիայի ձայնագրման ակադեմիան: Համասյանը առաջադրվել է Piano International անվանակարգում An Ancient Observer ալբոմի համար, գրում է Nonesuch Records-ը: Ալբոմում 10 նոր կոմպոզիցիա կա, որից 2-ը հիմնված են հայկական մեղեդիների վրա: Դաշնակահարի այդ ալբոմը մտորումներ են երաժշտին շրջապատող աշխարհի, ընթացիկ իրադարձությունների և խորքային պատմական կապերի մասին: Հաղթողը հայտնի կդառնա մարտի 12-ին, իսկ հանդիսավոր մրցանակաբաշխությունը կանցկացվի մայիսի 31-ին Համբուրգում: 2016-ին Համասյանն արժանացել է ECHO Jazz Awards 2016-ի մրցանակին «Տարվա միջազգային ինստրումենտալիստ» (դաշնամուր) անվանակարգում Mockroot ալբոմի համար: «Mockroot ալբոմը թողարկած Nonesuch լեյբլն էր դիմել մրցանակաբաշխությանը մասնակցելու համար, որին հարյուրավոր երիտասարդ ու տաղանդավոր երաժիշտներ են մասնակցում:»,- ասել էր երաժիշտը: Գերմանական Deutsche Phono ձայնագրության ակադեմիայի սահմանած ECHO Jazz Awards-ն անցկացնում է 1992-ից սկսած, ամեն տարի: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |