Վայնշտեյնի ընկերությունը վաճառվել է $ 500 մլն![]() 2 մարտի 2018 - 13:29 AMT PanARMENIAN.Net - Weinstein Co. պրոդյուսերական ընկերությունը, որի հիմնադիրներն են Հարվի և Ռոբերտ Վայնշտեյնները, վաճառվել է մի խումբ ներդրողների: Ըստ գործարքի պայմանների, նոր սեփականատերերը կվճարեն 225 մլն դոլար կազմող ընկերության պարտքը և պարտավորվում են 275 մլն դոլարի ներդրում անել: Ներդրողների խումբը գլխավորում է ԱՄՆ նախագահի վարչակազմի փոքր ձեռնարկատիրության վարչության նախկին ղեկավար Մարիա Կոնտրերաս-Սվիթը և միլիարդատեր Ռոն Բերքլը, գրում է Meduza-ն The Wall Street Journal-ի վրա հղումով: Գործարքը մինչև վերջին պահը հարցականի տակ էր: Դեռևս փետրվարի 25-ին ընկերությունը հայտարարում էր, որ չի հաջողվել համաձայնության գալ ներդրողների հետ և ընկերությունը սնանկության մասին կհայտարարի: 2017-ի աշնանը The New Yorker-ը և The New York Times-ը հետազոտական նյութեր հրապարակեցին պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի կողմից դերասանուհիների հանդեպ սեռական ոտնձգությունների վերաբերյալ: Հասարակական բանավեճ սկսվեց բռնության մասին և այլ դերասանների ու ռեժիսորների հասցեին նոր մեղադրանքներ առաջ քաշվեցին: Հոլիվուդյան դերասանուհիները բռնության դեմ երկու արշավ սկսեցին՝ #MeToo և Timeʼs Up: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |